«ՀՊՏՀ գավաթ-2015» մրցույթ-փառատոնում մեր թիմը 3-րդ տեղում է

Դիտումների քանակ՝ 897

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում երեկ կայացել է «ՀՊՏՀ գավաթ» ամենամյա ինտելեկտուալ  մրցույթ-փառատոնը:

Նշենք, որ փառատոնը թվով 6-րդն էր, ամեն տարի այն անցկացվում է մեր բուհի ուսանողական խորհրդի և ՀԵՀ-ի հետ համատեղ:

«ՀՊՏՀ գավաթ-2015»-ին մասնակցել են հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի 11 թիմեր, այս տարի առաջին անգամ մասնակցել է Արցախի պետական համալսարանի թիմը:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. մրցույթի հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի  «Black Star»  թիմը, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Երևանի պետական բժշկական համալսարանի «Մեդիկուս» թիմը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի АГЕУ» թիմերը:

Շնորհավորում ենք հաղթողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին