ՀՊՏՀ ռեկտորի հարցազրույցը՝ «Նոր էջ» գործարար տեղեկատվական հանդեսում
25.11.2015
Դիտումների քանակ՝ 1177
«Նոր էջ» գործարար տեղեկատվական հանդեսի 2015 թվականի թիվ 20 համարը, որը լույս է տեսել օրերս, «Գիտություն և կրթություն» խորագրի ներքո հարցազրույց է զետեղել մեր համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ: «Մենք փոխվում ենք….» վերնագրով հարցազրույցում ՀՊՏՀ ռեկտորն անդրադառնում է Տնտեսագիտականի ձեռքբերումներին ու զարգացման հեռանկարներին՝ հանգամանորեն կանգ առնելով կրթական ու գիտական, միջազգային գործունեության հաջողությունների, բարեփոխումների ընթացիկ գործընթացի վրա: Ռեկտորն իր տեսակետն է արտահայտում նաև Հայաստանում տնտեսական կյանքի բարելավման ու զարգացման հեռանկարի վերաբերյալ:
Հարցազրույցին ծանոթացեք այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին