Հաջող մեկնարկ. մեր ֆուտզալիստները խոշոր հաշվով հաղթանակ են արձանագրել

Դիտումների քանակ՝ 953

Հայաստանի ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության  2-րդ տուրում  նոյեմբերի 22-ին մեր բուհի մարզադահլիճում հանդիպել են «ՀՊՏՀ» և «Հրազդան»  ֆուտզալի հավաքականները:

ՀՊՏՀ ֆուտզալի թիմը խոշոր հաշվով հաղթանակ է արձանագրել՝ 13:3 հաշվով պարտության մատնելով մրցակցին:

Հաղթելով նաև նախորդ խաղում՝ ՀՊՏՀ ֆուտզալի  հավաքականը 6 միավորով և արձանագրած 25 գոլով մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Նշենք, որ Հայաստանի ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 14-ին: Առաջնությունում մրցակցում են 7 թիմերի ներկայացուցիչներ:

Շնորհավորում ենք մեր ֆուտզալիստներին և մաղթում շարունակական հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին