ՀՊՏՀ-ն՝ համաքաղաքային շաբաթօրյակի մասնակից
Մայրաքաղաքում նոյեմբերի 14-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ մասնավոր և պետական ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, քաղաքացիների հետ ծառատունկին էր միացել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանի, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի, բոլոր ֆակւլտետների դեկանների, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչների, տնտեսական մասի աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ: ՀՊՏՀ-ականները վաղ առավոտից համախմբեցին համալսարանի բակում և, ստանալով հանձարարություններ, ըստ նախատեսված տարածքի առանձին հատվածների, անցան գործի:
Այսօրվա շաբաթօրյակը՝ փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում իրականացվող աշխատանքը, մի նոր փայլ ու գեղեցկություն հաղորդեց աշնանային Երևանին, հավաստեց մեր սրտացավությունն ու սերը և հիշեցրեց, որ պետք է մեր շրջապատը խնամենք ու մաքուր պահենք ամեն օր ու ամեն ժամ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին