Նոր օրինագիծ. աջակցություն և խրախուսում՝ նորաստեղծ ընտանիքներին
ՀՊՏՀ ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո է համալսարանի անձնակազմի և ուսանողների աշխատանքային, ուսման, հանգստի պայմանների ապահովումը: Պարբերաբար ընդունվում և գործի են դրվում նպաստների, աջակցության, խրախուսման տարբեր օրենքներ և կարգեր:
Նոյեմբերի 10-ին, ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, հերթական օրինագիծը միաձայն հաստատվեց և ուժ ստացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատողների ընտանիքները, մայրությունը, հայրությունը և մանկությունը հովանավորության, աջակցման և խրախուսման ներքո են». այս ձևակերպմամբ է սկսվում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ ընտանիքների աջակցման և երիտասարդ ծնողների խրախուսման կարգը», համաձայն որի՝ սահմանվում են նյութական աջակցման առանձին տեսակներ:
Փաստաթղթի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ համապատասխան փաստաթղթում:
Եվս մեկ օրինագիծ. այս ուսումնական տարվանից վերանայվել է անվանական կրթաթոշակների չափը՝ նախկինի 10. 000 դրամից դառնալով 20 000 դրամ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին