ՀՊՏՀ-ում վերապատրաստվել է 200 քաղծառայող

Դիտումների քանակ՝ 1222

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման վերջին դասընթացն էր, որի ավարտից հետո քաղծառայողները ստացան հավաստագրեր:

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսպիսով ավարտվեցին 2015թ. մրցույթում  հաղթած ծրագրով  քաղծառայողների համար մեր բուհի  կազմակերպած  վերապատրաստման դասընթացները:

«Դասընթացները մեկնարկել էին ապրիլին և ավարտվեցին այսօր: Այս ժամանակահատվածում  դասընթացներ են կազմակերպվել 7 խմբի համար, ընդհանուր թվով ՀՊՏՀ-ում վերապատրաստվել են   բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող  200 քաղծառայողներ»,-ասաց առաջատար մասնագետը և հավելեց, որ իրենց կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հայտարարված ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատ­րաստման ծրագրերի մրցույթին է ներկայացրել 8  նոր ծրագիր՝ գալիք տարվա համար:

Հիշեցնենք, որ  մեր բուհի շարունակական և լրացուցիչ կրթության  կենտրոնի կազմակերպած վերապատրաստման դասընթացները «Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարման համակարգում» խորագրով էին:

Շնորհավորում ենք  վերապատրաստված քաղծառայողներին, մաղթում հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին