Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մասնակցել է «Եվրասիական տնտեսական ինտեգրում» 10-րդ միջազգային կոնֆերանսին
2015թ. հոկտեմբերի 29-ին Մոսկվայում տեղի Է ունեցել Զարգացման Եվրասիական բանկի կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրում» 10-րդ միջազգային կոնֆերանսը: Լիագումար նիստում «ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության համաձայնեցման առանցքային դրույթները ճգնաժամի պայմաններում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Իր ելույթում պրոֆեսորը մասնավորապես նշել է, որ ԵԱՏՄ ձևավորումը կընթանա լավագույն սցենարով, եթե կատարվեն ԵԱՏՄ համաձայնագրի առանցքային պահանջները` իրականացնել համաձայնեցված հարկաբյուջետային, դրամավարկային, մասնավորապես՝ արժութային քաղաքականություն:
Ելույթում ներկայացվել են դրա համար անհրաժեշտ պայմանները, ընդգծվել է նաև սոցիալական քաղաքականության համակարգման, ինչպես և կոռուպցիայի հակազդեցության անհրաժեշտությունը:
Հղում` http://eabr.org/general//upload/10_Conference/program.pdf
Լիագումար նիստի տեսագրությանը ծանոթացեք այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին