Դասախոսություն՝ «Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ներուժը Հարավային Կովկասում լոգիստիկ համակարգի վերականգնման համար» թեմայով

Դիտումների քանակ՝ 1216

Մեր համալսարանի  միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր   կայացավ  «Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ներուժը Հարավային Կովկասում լոգիստիկ համակարգի վերականգնման համար» թեմայով դասախոսություն, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի,  «Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ  արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետի ուսանողներ, հյուրեր՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից:

Բանախոսությամբ հանդես եկան փորձագետներ, վրացագետ Ջոնի Մելիքյանը և «Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ակոպ Գաբրիելյանը: Ջոնի Մելիքյանը պատմական ակնարկով անդրադարձավ հայ վրացական հարաբերություններին՝ ցույց տալով դրանց փուլային զարգացումը: Ապա դիտարկելով հարևան երկրների հետ փակ սահմանների հանգամանքը՝ փորձագետը ընդգծեց Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը, հատկապես տնտեսական տեսանկյունից:

Բանախոսն անդրադարձավ նաև երկու երկրների տնտեսական շուկաներին, վրացական շուկայում հայկական շուկայի դերին և այլն:

Հակոբ Գաբրիելյանը խոսեց Հարավ-կովկասյան երկաթգծի հեռանկարների, Հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին:

Վերջում բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին:

Հավելենք՝ մեր բուհում հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին