Հրապարակվել են հեռակա բակալավրիատ ընդունվածների ցուցակները. դրանց ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայքում

Դիտումների քանակ՝ 1684

2015-2016 ուստարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատ ընդունվածների ցուցակներն արդեն փակցված են ընդունող հանձնաժողովի մուտքին կից ցուցափեղկին:

Մեր բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի փոխանցմամբ՝ հեռակա բակալավրիատ է ընդունվել  276 դիմորդ:

Պատասխանատու քարտուղարը մեզ է տրամադրել ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2015-2016 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղեկացնենք նաև, որ հեռակա բակալավրիատի 1-ին կուրսում դասերը մեկնարկելու են նոյեմբերի 30-ին, իսկ այս ուստարվա հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի  1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ  նշված հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_4.pdf :

Շնորհավորում ենք ՀՊՏՀ նորաթուխ ուսանողներին և մաղթում հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին