ՀՊՏՀ-ում մեկնարկել է միջանկյալ քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 1647

Տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեցին  2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր համալսարանի ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը նշեց, որ միջանկյալ քննաշրջանը կտևի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

Նշենք, որ ընթացիկ ստուգումներն անցկացվում են երեք՝ բանավոր, գրավոր և համակարգչային  եղանակներով:

Մեր ուսանողներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին