Մասնագիտական գրականության ներկայացում, առցանց սեմինար՝ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 920

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ին «Խաղաղության կորպուս»-ի կամավոր Բրայան Սալիբան մասնաճյուղում ներկայացրել է աշխարհահռչակ «Pearson Education» հրատարակչության գրքերը:

Գրքերը հիմնականում վերաբերում են կրթության ոլորտին, տնտեսագիտությանը, հանրային կառավարմանը և հետազոտական մեթոդներին: Եղեգնաձորի մասնաճյուղն այդ գրքերը նվեր է ստացել «Pearson Education»-ից: Հանդիպմանը ներկա է եղել Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ով ողջունել է ներկաներին և կարևորել նշված գրականության առկայությունը համալսարանում:

Իսկ հոկտեմբերի 17-ին մասնաճյուղում կայացել է  առցանց սեմինար՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,  Եղեգնաձորի մասնաճյուղի հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի հետ: Սոս Խաչիկյանը, ուսանողները և փորձագետը քննարկել են  հետազոտական մի շարք խնդիրներ, որոնց արդյունքներն ամփոփվելու են  մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ իրականացվող հետազոտության մեջ:

Նշենք, որ ուսանողների մասնակցությամբ կատարվող հետազոտության թեմաներն առնչվում են բարձրագույն կրթությանը, տարածքային զարգացմանը և այդ ոլորտի մակրոտնտեսական ցուցանիշներին:

Լուսանկարները՝ մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին