Այսօր Հայ մամուլի տոնն է

Դիտումների քանակ՝ 1255

Հայ մամուլի մեծ ընտանիքում, անհամար պարբերականների ու լրատվամիջոցների կողքին իր համեստ ավանդն է ներդնում նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հրատարակության պատրաստելով բուհի պաշտոնական ամսագիրը՝ «Տնտեսագետը» և մեծ լրատվական եթեր ճանապարհելով ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյբուքյան էջի նորությունները:

Բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց միտքն ու եռանդն են ներդնում և կերտում են հայ մամուլի շարունակական պատմությունը, հղում ենք մեր ջերմ շնորհավորանքը, մաղթում բեղմնավոր գրիչ, ստեղծագործական հաջողություններ:

Հիշեցնենք, որ այս գեղեցիկ տոնի համար մենք պարտական ենք Հարություն Շմավոնյանին, ով 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ձեռնամուխ եղավ «Ազդարար» ամսագրի հրատարակման գործին` դառնալով հայկական լրագրության հայրը: «Ազդարարում» արծարծվում էին քաղաքական, հասարակական, բարոյական, մշակութային հարցեր: Կարճատև կյանք ունեցավ «Ազդարարը, սակայն այն հիմնաքարը դարձավ հայ մամուլի պատմության ու գոյության:

ՀՀ Կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվել և դարձել է «Հայ մամուլի օր»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին