Համալրումն ավարտված է. հեռակա բակալավրիատ է ընդունվել 276, մագիստրատուրա՝ 247 դիմորդ
Ամփոփվել են 2015-2016 ուսումնական տարվա հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելության արդյունքները: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը նշեց, որ այս տարի մեր բուհի հեռակա բակալավրիատի դիմորդներից ընդունվել են 276-ը:
Պատասխանատու քարտուղարի փոխանցմամբ, ըստ ֆակուլտետների, հեռակա բակալավրիատում կայացել են հետևյալ մասնագիտությունները՝ ֆինանսներ, մաքսային գործ, բանկային գործ, կառավարում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, հաշվապահական հաշվառում և աուդիտ, բիզնեսի կազմակերպում, մարքեթինգ, միջազգային տնտեսական հարաբերություններ, հողագույքային հարաբերություններ, տնտեսագիտության տեսություն:
Նշենք, որ հեռակա բակալավրիատի 1-ին կուրսում դասերը կմեկնարկեն սույն թվականի նոյեմբերի 30-ին, իսկ առաջին կիսամյակի ուսման վարձավճարը պետք է վճարել մինչև դեկտեմբերի 30-ը:
Հավելենք նաև, որ այս ուսումնական տարում հեռակա մագիստրատուրա է ընդունվել 247 դիմորդ: Հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսում դասերը մեկնարկելու են նոյեմբերի 2-ին: 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցին ծանոթացեք նշված հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_4.pdf :
Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին և մաղթում հաջող ուսումնառություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին