Հնարավոր համագործակցություն. քննարկեցին ռեկտորները
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց Մոսկվայի «Սիներգիա» ֆինանսաարդյունաբերական համալսարանի ռեկտոր, Կրթության ռուսական ակադեմիայի նախագահ, թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Ռուբինին, ինչպես նաև Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Մարկ Կալինինին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Սիներգիա» համալսարանի համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, քննարկման դրվեց բակալավրական համատեղ ծրագիր մշակելու և իրականացնելու հարցը:
Յուրի Ռուբինը Տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու Մոսկվայի «Սիներգիա» համալսարանում կայանալիք համաժողովին, որտեղ նաև նախատեսվում է քննարկել երկու բուհերի համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին