Նոր «Ուսանողի ուղեցույցը»՝ իրազեկող և օգնող
Լրամշակված և որոշակի փոփոխություններով, ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել նոր «Ուսանողի ուղեցույցը», որն այսօր համալսարանի բոլոր ֆակուլտետներում բաժանվել է առաջին կուրսեցիներին:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը տեղեկացնում է, որ ուղեցույցի 1500 օրինակ տպաքանակը նախատեսված է նախևառաջ առաջին կուրսեցիների համար: Ուղեցույցն ամբողջացնում է ուսանողին հետաքրքրող ու հուզող հարցերի պատասխանները. ուսանողի իրավունքներ, պարտականություններ, կրեդիտային համակարգի բնութագիր ու նորմատիվներ, ուսումնառության ծրագրային մանրամասներ, գիտելիքի գնահատման բազմագործոնային համակարգ, ուսանողի հասարակական ակտիվության ու ներուժի բացահայտման հնարավորություններ:
«Ուսանողի ուղեցույցի» էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ պաշտոնական կայքում այսօրվանից հասանելի է բոլորին հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Usanox-20156.pdf
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին