Լույս է տեսել «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» գիտաժողովի նյութերի ժողովածուն

Դիտումների քանակ՝ 1515

Հրատարակվել է նախորդ տարվա հոկտեմբերի 29-31-ը Տնտեսագիտական համալսարանում անցկացված «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն: Խմբագրական խորհրդի նախագահն է ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ժողովածուն լույս է տեսել 2 հատորով,  բաղկացած է 4 մասից (բաժանմունք)՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները», «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում», «Կայուն զարգացման ապահովում»:

Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում. ծանոթացեք հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին