Հայրենիքի պաշտպաններին՝ առողջություն ու կորով
03.09.2015
Դիտումների քանակ՝ 1228
Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ին հակառակորդի կողմից վիրավորված երկու ժամկետային զինծառայողներից մեկը՝ 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող է: Այժմ Վլադիմիր Գևորգյանը գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է:
Սիրելի Վլադիմիր, հարազատ համալսարանդ իր զորակցությունն է հայտնում քեզ և ծառայակից ընկերոջդ, մաղթում շուտափույթ ապաքինում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին