Նորամուտը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1445

Գիտելիքի օրը հանդիսավոր կերպով նշվել է նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում: Առաջին կուրսեցիներին ջերմորեն ընդունել են մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողական խորհրդի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:

Շնորհավորական ուղերձով հանդես է եկել Սոս Խաչիկյանը, առաջին կուրսեցիներին նա համառոտ ներկայացրել է համալսարանական առօրյան, պարզաբանել է ուսումնառության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել է կրթության դերը թե' անհատի, թե' հասարակության զարգացման տեսանկյունից:

Առաջին կուրսեցիներին ողջունել է ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը, հորդորել լինել ակտիվ ու նախաձեռնող: Շնորհավորական խոսք է հղել նաև ՈւԽ անդամ Մարիամ Գալստյանը` նշելով, որ յուրաքանչյուրի ներդրումը  կարևոր է ակտիվ ուսանողական առօրյա կառուցելու գործում:

Ջերմ ընդունելության, բարեմաղթանքների և սրտացավ մոտեցման համար մասնաճյուղի տնօրինությանը, ինչպես նաև   ուսխորհրդականներին իր երախտագիտությունն է հայտնել առաջին կուրսի ուսանողուհի Մարիամ Մանուկյանը:

Կրկին շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, ուսման մեջ մաղթում ջերմեռանդություն և հաջողություն:

Լուսանկարները՝ Եղեգնաձորի մասնաճյուղից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին