ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է համաժողովի (թարմացված, լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2182

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իգոր Մակսիմցևի հրավերով մասնակցում է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 5-րդ միջազգային համաժողովին:

Համաժողովն անցած 5-ամյա ժամանակաշրջանում դարձել է Եվրասիական տնտեսական միության զարգացման ամենահրատապ հիմնախնդիրների քննարկման լավ ձևաչափ: Լիագումար նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև մեր համալսարանի ռեկտորը՝ ողջունելով միջազգային համաժողովի կազմակեպումը և ընդգծելով, որ այն դարձել է ԵԱՏՄ երկրների մասնակիցների համար միության առաջնահերթությունների ու զարգացման հեռանկարների քննարկման լավ հարթակ: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ-երկրների միջև համագործակցության սերտացումը ներառում է մի շարք ուղղություններ, որոնց թվում է նաև բարձրագույն կրթության ոլորտը:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Սանկտ Պետերբուրգից հայտնեց ՀՊՏՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ այժմ համաժողովի աշխատանքները շարունակվում են կլոր սեղանների շուրջ: Այլ մանրամասներ և լուսանկարներ համաժողովից կհրապարակենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին