ՀՊՏՀ աշխատակիցները վերադարձել են ամենամյա արձակուրդից
17.08.2015
Դիտումների քանակ՝ 1344
Հարգելի այցելունե´ր, ՀՊՏՀ աշխատակիցները, բացի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներից, վերադարձել են ամենամյա արձակուրդից:
Այսօրվանից իր աշխատանքն է վերսկսել նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հետևաբար ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքը, ՀՊՏՀ պաշտոնական էջը ֆեյսբուքում շարունակելու են իրենց այցելուներին տրամադրել թարմ ու կարևոր տեղեկություններ:
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը արձակուրդից կվերադառնա օգոստոսի 27-ին, իսկ գրադարանն իր աշխատանքը կվերսկսի օգոստոսի 24-ին:
Մաղթում ենք եռանդ ու լավատեսություն բոլորիս համախմբող հայրենանվեր ու ստեղծագործ աշխատանքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին