ՀՊՏՀ-ում շարունակվում է հեռակա ուսուցմամբ ընդունելությունը

Դիտումների քանակ՝ 1304

Տնտեսագիտական համալսարանում 2015-2016 ուստարվա համար  հեռակա ուսուցմամբ ընդունելությունը (բակալավրիատ, մագիստրատուրա) շարունակվում է:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ  ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Վադիմ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հեռակա բակալավրիատի համար մինչև այժմ դիմել է 75, մագիստրատուրայի համար՝ 19 դիմորդ:

Նշենք, որ բակալավրիատի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, իսկ մագիստրատուրայի դիմորդներինը՝ օգոստոսի  10-ից մինչև սեպտեմբերի  25-ը ներառյալ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ-ում, ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում (հասցե՝ Նալբանդյան 128, հեռ.՝ 593-473):

Ընդունելության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/haytararutyun_heraka_2015.pdf :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին