Եղեգնաձորի մասնաճյուղ է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը
Հուլիսի 17-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ ճանաչողական այց է կատարել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը: Այցի հիմական նպատակն է եղել ծանոթանալ «Խաղաղության կորպուս» ծրագրի շրջանակներում ստեղծված տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:
Կենտրոնի աշխատանքների հետ կապված հիմնական դրույթները ներկայացրել են մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը, ինչպես նաև «Խաղաղության կորպուսի» կամավոր Բրայան Սալիբան: Նրանք կարևորել են մասնաճյուղի մասնավոր հատվածի և տարածքային ու տեղական մարմինների հետ համագործակցությունը: Դեսպանը շեշտադրում է կատարել հետազոտական կենտրոնի հետագա աշխատանքների շարունակականության և այլ ոլորտների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշության վրա:
Դեսպանի և նրան ուղեկցող անձանց ողջունել են ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը:
Հանդիպման ավարտին դեսպանը հարցազրույց է ունեցել ուսանողների և դասախոսների հետ: Նա ցանկություն է հայտնել հետագայում ևս այցելելու մասնաճյուղ` հետազոտական կենտրոնի զարգացման արդյունքները տեսնելու ակնկալիքով:
Հ.Գ. Լուսանկարները` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին