Դիպլոմներ ստացան ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 1657

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր հանդիսավոր կերպով հանձնվել են 2014-2015 ուստարվա շրջանավարտների դիպլոմները . այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից: Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել  ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Նա իր խոսքում  կարևորել  է մարզային  բուհի գործունենությունը՝ տարածաշրջանի զարգացման տեսանկյունից: Շրջանավարտներին ողջունել և բարեմաղթանքներ է հղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, կոչ արել հետագայում էլ պահպանել  բուհի հետ կապը:

Միջոցառման մասնակիցներին  շնորհավորանքներ են հղել  նաև ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը և մագիստրատուրայի գերազանցիկ  շրջանավարտ Կարեն Իսախանյանը:

Շրջանավարտները ստացել են նաև բուհի պաշտոնաթերթի՝ «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ, որոնց հասցեատերը հենց նրանք են. ամսագրի մայիս-հունիսյան համարը նվիրված է այս տարվա շրջանավարտներին:

Շնորհավորում ենք մասնաճյուղի շրջանավարտներին, մաղթում, կանաչ ճանապարհ:

Լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին