ՀՊՏՀ դիմորդներին. ատեստատները պետք է ներկայացնել մինչև հուլիսի 10-ը

Դիտումների քանակ՝ 2270

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից տեղեկացնում են, որ դպրոցների այս տարվա շրջանավարտները պետք է մինչև հուլիսի 10-ը ներկայացնեն  իրենց ատեստատները: Ուշադրություն. այն դիմորդները, ովքեր նշված ժամկետում չեն ներկայացնի  ատեստատը, չեն մասնակցի ընդունելության մրցույթին:

Ատեստատները պետք է հանձնել ընդունող հանձնաժողով (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, Նալբանդյան 128, հեռ` 593 473):

Հավելենք, որ ՀՊՏՀ առկա ուսուցմամբ  բակալավրիատի  ընդունելության լրացուցիչ փուլն ավարտվում է այսօր:

Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին