Հայտարարվել է նկատողություն
02.07.2015
Դիտումների քանակ՝ 1406
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի 2015 թվականի հուլիսի 1-ի N ԱԿ /443 –Ա հրամանով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանին հայտարարվել է նկատողություն՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1197 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման» կարգի պահանջները չպահպանելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին