Աշոտ Թավադյանի հոդվածը՝ միջազգային գիտավերլուծական հանդեսում
30.11.2017
Դիտումների քանակ՝ 1923
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանի «ԵԱՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության ներուժը» հոդվածը լույս է տեսել «Ժամանակակից տնտեսագիտության հիմնախնդիրները» միջազգային գիտավերլուծական հանդեսում, որը, ինչպես հայտնեց հեղինակը, ՌԴ Պետական դումայի աջակցությամբ հրատարակվում է Սանկտ Պետերբուգում:
«Հոդվածում ներկայացված են գնաճի կոորդինացման հնարավորությունները այլ առանցքային տնտեսական ցուցանիշների հետ: Ձևավորված են ԵԱՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության համաձայնեցման սկզբունքները»,- նշեց Աշոտ Թավադյանը՝ առաջարկելով հոդվածը կարդալու համար այցելել հետևյալ հղումով՝
www.m-economy.ru/art.php?nArtId=6120
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին