ԿԳ նախարարը հրաման է ստորագրել. ՀՊՏՀ-ին կշնորհվի հավատարմագրման վկայական

Դիտումների քանակ՝ 1271

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ  է ստորագրել  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին» և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:  Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետը և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի  մայիսի 21-ի N 12  և N 11 որոշումները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը: