Դիլիջանի ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը սպասում է հանգստացողներին
22.06.2015
Դիտումների քանակ՝ 1576
Հարգելի ուսանողներ, գործընկերներ, Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը շուտով հյուրընկալորեն իր դռները կբացի ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների առջև:
Ինչպես միշտ, ճամբարը կգործի 4 հերթափոխով հետևյալ ժամանակահատվածում` հուլիսի 5-ից հուլիսի 17-ը, հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
Ուղեգրերի վաճառքը սկսվելու է հունիսի 23-ից։ Հետաքրքրող հարցերի և ուղեգրեր ձեռք բերելու համար պետք է դիմել ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին