Ագրոապահովագրության ներդրման հնարավորությունները. ներկայացնում է գիտաուսումնական խումբը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն» գիտաուսումնական խմբի շնորհանդեսն էր, որին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, «Ազգային ինովացիոն համակարգ» ԳՈՒԽ ղեկավար Ատոմ Մարգարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակազմը, այլ խմբերի անդամներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ողջույնի խոսքում Գագիկ Վարդանյանը նշեց, որ գյուղատնտեսությունը ծանր բնագավառ է, անելիքները շատ են, և ուրախալի է, որ համալսարանը բնագավառի համար գիտահետազոտական աշխատանք կատարելու պարտավորվածություն է ստանձնել:
Խմբի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյանը նշեց, որ ներկայացնելով գիտահետազոտական վերջնարդյունքը, խումբն ակնկալում է հարցադրումներ, դիտողություններ, որոշակի աջակցություն:
Զեկուցմամբ հանդես եկավ խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Արման Դաղունցը ներկայացրեց ուսումնասիրության հիմնական արդյունքները՝ նշելով, որ խումբն առաջարկել է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության իր մոդելը, այնուհետև ներկայացրեց մեխանիզմը և գործարկման հնարավոր հիմնախնդիրները: Նա անդրադարձավ ՀՀ-ում ագրոապահովագրության ներդրման հեռանկարներին, ապա ներկայացրեց դրա առաջնային քայլերը:
Զեկուցման ավարտից հետո հարցադրումներ հնչեցրին Գագիկ Վարդանյանը, Ատոմ Մարգարյանը, Նարեկ Ղուկասյանը: Սամվել Ավետիսյանը (ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար) հանդես եկավ ծավալուն դիտարկումներով:
Գագիկ Վարդանյանը խմբին հորդորեց նկատի առնել հնչեցված առաջարկությունները և մշակել հայեցակարգ, թե ինչպես պետք է ներդնել ագրոապահովագրությունը, ինչպես նաև մատնանշեց ակնկալվող արդյունքները:
Հավելենք, որ սա 2014-2015 թթ. գիտաուսումնական խմբերի նախավերջին շնորհանդեսն էր: Հունիսի 24-ին կկայանա վերջին՝ «Արտահանման ներուժի իրացում» ԳՈՒԽ շնորհադեսը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին