«Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը ընդարձակ ռեպորտաժ է պատրաստել ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի մասին

Դիտումների քանակ՝ 1039

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականի`ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի չեմպիոն դառնալու իրողությունը լայն արձագանքի է արժանանում հայաստանյան լրատվական դաշտում: «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը ընդարձակ ռեպորտաժ է պատրաստել ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի մասին. անդրադարձը կարող եք դիտել հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=JWMYr3dG6LE:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի 2014-2015թթ. բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ տուրում  ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը մայիսի 24-ին Վանաձորի «Թալգրիգ» թիմի նկատմամբ  հաղթանակ տարավ  8:3 հաշվով՝ նվաճելով առաջնության բացարձակ չեմպիոնի  պատվավոր տիտղոսը: Սույն հրապարակմանը ծանոթացեք հետևյալ հղումով` http://goo.gl/WmlT7v:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին