ՀՊՏՀ-ում ընթանում են 2-րդ միջանկյալ քննությունները
08.06.2015
Դիտումների քանակ՝ 1174
Տնտեսագիտական համալսարանում շարունակվում են 2014-2015 ուստարվա հեռակա և առկա կրթաձևերի երկրորդ միջանկյալ քննությունները, որոնք մեկնարկել են հունիսի 1-ին: Տարբեր ֆակուլտետների միջանցքներում, լսարաններում, բակում խմբված ուսանողներ են, որոնք ջանում են քննասենյակ մտնելուց առաջ վերհիշել սովորածը:
Բուհի քննական մթնոլորտը ներկայացնում ենք լուսանկարային շարքով:
Բոլորին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին