Նոր խորհրդանշական ցուցապաստառ ՀՊՏՀ բակում

Դիտումների քանակ՝ 997

ՀՊՏՀ բակում այսօր տեղադրվեց նոր ցուցապաստառ՝ «ՀՊՏՀ շրջանավարտ – 2015» վերտառությամբ: Այն խորհրդանշում է ՀՊՏՀ ավարտական վկայականի կշիռն ու արժեքը, ՀՊՏՀ շրջանավարտների համար բացվող վառվռուն ու հուսառատ ապագան:

Ավանդույթի համաձայն՝ համալսարանի ղեկավարությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում իր շրջանավարտներին շուքով ու հանդիսավորությամբ ճանապարհելու համար:

Սիրով հիշեցնում ենք՝ հունիսի 10-ին, ժամը 19.00 -ին բուհի  բակում տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014-2015 ուստարվա շրջանավարտներին նվիրված երեկո. գերազանցության դիպլոմների հանձնում, ելույթներ, շնորհավորանքներ և ռոք-համերգ:

Հրավիրվում են բոլոր ուսանողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին