ՀՊՏՀ պրոֆեսորը՝ միջազգային գիտաժողովի մասնակից
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ․գ․դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը օրերս մասնակցել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի և ԱՊՀ երկների ինստիտուտի կազմակերպած «Պատժամիջոցների ազդեցությունը տնտեսութան վրա. միջազգային փորձ» խորագրով գիտաժողովին և հանդես է եկել «Արժութային անվտանգությունը ճգնաժամային պայմաններում» թեմայով զեկուցմամբ:
ՀՊՏՀ պրոֆեսորը իր հոդվածում մասնավորապես նշել է, որ չափազանց կարևոր է տնտեսական քաղաքականության, հատկապես դրամավարկային քաղաքականության արձագանքը տնտեսական անվտանգության խախտման արձանագրվող ազդակներին՝ ՀՆԱ անկում, առևտրային հաշվեկշռի պակասուրդի մեծացում, գնաճի աճ և ազգային արժույթի կտրուկ տատանում։
«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում մի շարք բաժիններ առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես 14-րդ՝ «Արժութային քաղաքականություն» բաժինը և համապատասխան N15 հավելվածը՝ «Համաձայնեցված արժութային քաղաքականության անցկացմանն ուղղված միջոցառումների մասին»։ Այս բաժնի դրույթների առաջնահերթ կոնկրետացումը շատ կարևոր է ճգնաժամային իրավիճակում։ Գնաճի, փոխարժեքի, փողայնացման մակարդակի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի համակարգային վերլուծությունը խիստ անհրաժեշտ է արժութային անվտանգության գնահատման համար»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Աշոտ Թավադյանը:
Գիտաժողովի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ նշված հղումով՝ http://www.materik.ru/institute/events/conf/detail.php?ID=19957 :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին