Մեկնարկել է առկա մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը

Դիտումների քանակ՝ 1100

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկել է 2015-2016 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը.  այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը:

«Դիմորդներին տեղեկացնենք, որ  ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի առկա մագիստրատուրայի երկրորդ փուլի   փաստաթղթերի ընդունելության ժամկետը սեղմ է՝ հունիսի 8-ից հուլիսի 8-ը: Շեմային քննությունները կկազմակերպվեն հուլիսի 10-ին»,-ընդգծեց պատասխանատու քարտուղարը:

Մեր այցելության պահին ընդունելության դիմում-հայտ էր լրացնում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ  Արտակ Սապոնջյանը: Նա մեզ  տեղեկացրեց, որ ուզում է մագիստրոսական կրթություն ստանալ մարքեթինգ մասնագիտությամբ:

Նշենք՝ ընդունելության երկրորդ փուլին կարող են մասնակցել ինչպես ՀՊՏՀ մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի, այնպես էլ պետական և հավատարմագրված ոչ պետական այլ բուհերի մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող շրջանավարտները: Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի: ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2015-2016 ուստարվա ընդունելության մանրամասներին ծանոթացեք նշված հղումով՝ http://media.asue.am/upload/Copy_of_terti_haytararutyun15-16.pdf :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին