«ՀՊՏՀ շրջանավարտ-2015»-ը` հունիսի 10-ին

Դիտումների քանակ՝ 1284

Սիրելի ուսանողներ, հունիսի 10-ին, ժամը 19.00 -ին ՀՊՏՀ բակում տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014-2015 ուստարվա շրջանավարտներին նվիրված երեկոն` ՀՊՏՀ բոլոր կրթաձևերի շրջանավարտների համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների

գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը` նշելով, որ «ՀՊՏՀ շրջանավարտ-2015» միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից. արարողակարգային մասում կհնչեն ելույթներ և շնորհավորանքներ, ապա կհանձնվեն բակալավրիատի գերազանցության (կարմիր) դիպլոմները: Երկրորդ մասը համերգային է, ելույթ կունենան «HAYARD» և «ArtA»  ռոք խմբերը:Սիրով հրավիրվում են նաև ՀՊՏՀ բոլոր ուսանողները:

Այլ մանրամասների համար շրջանավարտները կարող են դիմել դեկանատներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին