ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն ունի 36, Գյումրունը՝ 93 շրջանավարտ. տեղեկացնում են մասնաճյուղերից

Դիտումների քանակ՝ 1333

ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման գործընթացն օրերս ամփոփվել է նաև բուհի երկու՝ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերում:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այս տարի մասնագետներ է թողարկում բակալավրիատում՝ ֆինանսներ մասնագիտությամբ, մագիստրատուրայում՝ ֆինանսներ և կառավարում մասնագիտացումներով: Մասնաճյուղի ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվել են մայր համալսարանում. այս մասին մեզ տեղեկացրեց մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը:

«Բակալավրիատում ունենք 11 շրջանավարտ, մագիստրատուրայում՝ 25, ընդհանուր, այս տարի մասնաճյուղն ունի 36 շրջանավարտ»,-ասաց տնօրենը և հավելեց, որ մագիստրատուրայում 3 ուսանող կստանա գերազանցության (կարմիր) դիպլոմ, բակալավրիատում կարմիր դիպլոմակիր չկա:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կապ հաստատեց նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանի հետ: Նրա հաղորդմամբ՝ այս տարի մասնաճյուղը շրջանավարտներ ունի բակալավրիատում՝ ֆինանսներ մասնագիտությամբ 28, հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ 1 (երկտարեցի) և մագիստրատուրայում՝ ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ, հաշվապահական հաշվառում մասնագիտացումներով համապատասխանաբար   25, 20, 19  շրջանավարտ: Մասնաճյուղն  այս տարի թողարկում է 93 շրջանավարտ: Սամսոն Դավոյանը նշեց նաև, որ մագիստրատուրայի 4 շրջանավարտ կստանա գերազանցության դիպլոմ, բակալավրիատում գերազանցության դիպլոմակիր չկա:

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին