ՀՊՏՀ-ն առաջատար է նաև ֆուտզալի միջբուհական մրցավեճում

Դիտումների քանակ՝ 1025

Ավարտվել է Հայաստանի բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի  շրջանակներում կազմակերպվող ֆուտզալի առաջնության գարնանային մրցաշրջանը, և այս մրցափուլում առաջատարը մեր համալսարանի թիմն է:

ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ ֆուտզալի առաջնության գարնանային մրցափուլի բոլոր՝ 12 խաղերում   մեր ուսանողները հաղթել են: Ամբիոնի ղեկավարը  նշեց, որ առաջնությունը կշարունակվի և կեզրափակվի աշնանը:

«Ի դեպ, ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը ամռանը՝ օգոստոսի 1-10-ը, Լեհաստանում մասնակցելու է ֆուտզալի Եվրոպայի համալսարանական առաջնությանը և օգոստոսի 25-30-ը՝ UEFA-ի գավաթի խաղարկությանը»,- հավելեց Հովհաննես Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը Հայաստանի ֆուտզալի 2014-2015թթ. բարձրագույն խմբի առաջնության բացարձակ չեմպիոն է. մայիսի 24-ին եզրափակիչ տուրում  մեր հավաքականը Վանաձորի «Թալգրիգ» թիմի նկատմամբ տարավ  8:3 հաշվով հաղթանակ՝ նվաճելով չեմպիոնի  պատվավոր տիտղոսը:

Մեր ֆուտզալի թիմին մաղթում ենք շարունակական հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ