Կարիերայի բացահայտումների օր՝ ՀՊՏՀ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 1036

«Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության  և «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում  կայացավ «Կարիերայի բացահայտումների օր» խորագրով սեմինար՝ մեր բուհի  ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, տնտեսագիտություն և կառավարում բաժինների բակալավրատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի փոխտնօրեն Անի Նահապետյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրեց սեմինարի  օրակարգը, առանձնացրեց հիմնական թեմաները, որոնց մասին պետք է խոսվեր: Այսօր ուսանողների հատուկ հյուրն էր «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի դասախոս  Նելլի Ստեփանյանը, ով կիսվեց կարիերայում հաջողության հասնելու իր գաղտնիքներով: Հաջորդիվ  ակադեմիայի միջազգային որակավորումների բաժնի համակարգող Սաթինե Հարությունյանը ներկայացրեց տեղեկություններ «ACCA»-ի (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա)  մասին, նշեց  այն ընտրելու շարժառիթները, առավելությունները, խոսեց «ACCA»-ի  կրթաթոշակների, դրանց դիմելու  մասին:

Վերջում բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին: Ուսանողները ստացան տեղեկատվական գրքույկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին