Բրիտանական բիզնես դպրոցի հիմնադիր լորդ Ջոն Թոմլինսոնը ՀՊՏՀ-ում հանդիպեց ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ

Դիտումների քանակ՝ 1279

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց Բրիտանական լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ, ՀՊՏՀ Բրիտանական բիզնես դպրոցի հիմնադիր, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի խորհրդի նախագահ  լորդ Ջոն Թոմլինսոնին, ով Հայաստանում է` մասնակցելու ՀՀ Ազգային ժողովում անցկացվող ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ու լորդ Ջոն Թոմլինսոնը քննարկեցին Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությունը, ներկա հանգրվանի արդյունքներն ու ապագա անելիքները: Լորդ Ջոն Թոմլինսոնը նշեց, որ թեև հագեցած օրակարգով է Հայաստանում, սակայն իր համար կարևոր ու հաճելի էր հանդիպումը ՀՊՏՀ ռեկտորի հետ: ՀՊՏՀ ղեկավարն իր հերթին հույն հայտնեց, որ երբ դպրոցը թողարկի առաջին շրջանավարտներին, արդյունքներն ավելի շոշափելի կլինեն: «Երբ մեր առաջին շրջանավարտներն աշխատաշուկայում գտնեն իրենց տեղը, դա կունենա մեծ արձագանքներ»,- նշեց Կորյուն Աթոյանը:

Հանդիպման ավարտից հետո Բրիտանական բիզնես դպրոցի ներկայացուցիչ Լուսինե Դանիելյանի, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի ուղեկցությամբ լորդ Ջոն Թոմլինսոնը շրջեց բուհում, այցելեց Բրիտանական բիզնես դպրոց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին