Տնտեսագիտական նոր դասագիրքը՝ ընթերցողի սեղանին

Դիտումների քանակ՝ 1333

Լույս է տեսել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանի և նույն ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանի «Միջազգային տնտեսագիտություն. տեսություն և քաղաքականություն» ուսումնական ձեռնարկը:

Ինչպես նշված է գրքի ծանոթագրությունում, ուսումնական ձեռնարկում քննարկվում են համաշխարհային տնտեսությանը և միջազգային տնտեսական հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը բնորոշ տնտեսական կապերն ու փոխկապվածությունները, ապրանքների ու ծառայությունների միջազգային առևտրին, համաշխարհային շուկային, արտադրության գործոնների միջազգային միգրացիային բնորոշ օրինաչափություններն ու միտումները, երկրների միջև արժութային հարաբերությունների իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև տնտեսական ինտեգրման գործընթացների ձեռքբերումները՝ տարածաշրջանային զարգացման համատեքստում:

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

Մասնագիտական խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

Շնորհավորում ենք հեղինակներին և մաղթում նրանց բեղմնավոր գրիչ, նորանոր ձեռքբերումներ՝ տնտեսագիտական մտքի զարգացման ճանապարհին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին