Փոխհատուցվել է ՀՊՏՀ շուրջ 690 ուսանողի ուսման վարձ
13.05.2015
Դիտումների քանակ՝ 1229
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի 689 ուսանողի ուսման վարձ փոխհատուցվել է: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում մանդատային հանձնաժողովի որոշումը ներկայացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ նշելով, որ զեղչվել է այն ուսանողների ուսման վարձը, ում ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական) եղել է 81 և ավելի: Որոշումն ընդունվեց միաձայն քվեարկությամբ:
Ռեկտորատն անդրադարձավ ընթացիկ այլ հարցերի ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին