ՀՊՏՀ ծաղկաշատ բակը թարմացվել է ծաղկային նոր կոմպոզիցիաներով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1065

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գեղատեսիլ բակն այսօր թարմացվել է նոր ծաղիկներով: Վերջին տարիներին՝ բակի վերակառուցումից հետո, յուրաքանչյուր տարի այն թարմացվում է ծաղկային նոր  կոմպոզիցիաներով՝ ամբողջացնելով մեր առջև բացվող հրաշալի տեսարանը: ՀՊՏՀ նորաոճ բակը հմայում է ոչ միայն ՀՊՏՀ-ականներին, այլև անտարբեր չի թողնում մեր համալսարան այցելող հյուրերին՝ տպավորելով նրանց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին