Հոդվածների շտեմարանն արդեն հասանելի է
Մեր համալսարանի գրադարանը ձեռնարկել է էլեկտրոնային գրադարանի հոդվածների շտեմարանի ստեղծումը: Բուհական գրադարանների համար դա նորույթ է, որը պահանջում է հետևողական ու լուրջ մոտեցում: Նպատակն է՝ հատկապես բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն ընձեռել, բացի գրքային բազայից, առանց լրացուցիչ որոնման և ժամանակի կորստի, օգտագործել աշխատանքների համար պարտադիր ուսումնաօժանդակ նյութեր՝ հոդվածներ, առանց որոնց իրենց աշխատանքները կլինեն թերի: Հոդվածների շտեմարանն ունի թեմատիկ խոշոր բաժանումներ, որոնք ընդգրկում են համալսարանի հիմնական մասնագիտությունները՝ ֆինանսներ, կառավարում, տնտեսագիտության տեսություն, մարքեթինգ և այլն: Աշխատանքներին հընթացս՝ դրանք կարող են փոփոխվել և ավելանալ: Շտեմարանում ընդգրկվում են հիմնականում գիտական, գրախոսվող ամսագրերի հոդվածներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ինչպես նաև հոդվածներ, որոնք տեղ են գտել միայն համապատասխան ժողովածուներում, ինչպես օրինակ՝ «Տնտեսագիտության տեսություն» բաժնի դեպքում: Հասանելիությունը ապահովվում է՝ պահպանելով հեղինակային իրավունքները: Ինչպես հայտնում են գրադարանի տնօրինությունից, շտեմարանը համալրելիս անպայման խորհրդակցում են համապատասխան մասնագիտության դասախոսների հետ: Հոդվածները տեղադրված են PDF ձևաչափով:
Շտեմարանը հասանելի է հետևյալ հղումով՝ http://library.asue.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=kw=ART&limit=mc-itemtype=ART կամ պարզապես այցելեք մեր կայքի էլեկտրոնային գրադարանի էջ (library.asue.am)՝ «Հոդվածներ» բաժին:
Գրադարանն ակնկալում է ՀՊՏՀ դասախոսների օգնությունը և աջակցությունը՝ շտեմարանը հնարավորինս արդյունավետ և գիտական նյութերով համալրելու համար: Ձեր գիտական հոդվածները կարող եք ուղարկել library@asue.am փոստային հասցեով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին