Ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ ՀՊՏՀ-ականներն այցելեցին Հաղթանակ զբոսայգի (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 868

Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրման փայլուն հաղթանակների և ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձների առթիվ այսօր ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ Հաղթանակ զբոսայգի այցելեցին ՀՊՏՀ պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, փոխդեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական ստորաբաժանումների ներկայացուցիչներ և ուսանողներ` ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Նշենք, որ մայիսյան եռատոնը նշելու ավանդույթը համալսարանականների համար հարազատ է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ