«Երջանկություն». թեման քննարկում են անգլախոսները

Դիտումների քանակ՝ 1132

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր Անգլախոսների ակումբի հերթական, թվով երրորդ  սեմինարն էր, որին մասնակցում էին  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, լեզուների ամբիոնի  վարիչի ժ/պ Սուսաննա Չալաբյանը, նույն ամբիոնի դասախոսներ, ակումբի անդամները: Քննարկման թեման երջանկությունն էր:

Ուսանողների հյուրը այսօր կրկին Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանն էր (մարտի 6-ին  նա հանդես էր եկել Հայաստանի ֆինանսական իրավիճակի վերաբերյալ դասախոսությամբ):

Բանախոս Վարուժան Ավետիքյանի «Ի՞նչ է երջանկությունը»  հարցին  ամեն մեկը յուրովի պատասխանեց՝ «Երբ քեզ երջանիկ ես զգում, ընդ որում՝ գիտես, թե ինչ է դժբախտությունը», «Երբ ժպտում ես», «Երբ խնդիրներ չունես» և այլն: Բանախոսը երջանիկ լինելու  համար   առանձնացրեց մի քանի նախապայմաններ. սեմինարն անցավ ակտիվ մթնոլորտում, ուսանողները ներկայացրեցին  երջանկության մասին իրենց պատկերացումները, ընկալումները:

Մեզ հետ զրույցում Սուսաննա Չալաբյանը նշեց, որ «Երջանկություն»  («Ինչպես Երջանիկ լինել»)  թեմայով դասընթացները Հարվարդի համալսարանում ամենասիրվածներից են: «Մեզանից յուրաքանչյուրը ծնվել է երջանիկ լինելու համար, ուստի երջանկություն թեման միշտ էլ ակտուալ է »,-ընդգծեց  ամբիոնի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Անգլախոսների ակումբը  համախմբում է ՀՊՏՀ՝  անգլերենին լավ տիրապետող  ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին: Այժմ ակումբի անդամ են 6 տասնյակ  ՀՊՏՀ-ականներ: Ակումբի գործունեության շրջանակներում կազմակերպվում  են  սեմինարներ, հրավիրվում են մասնագետներ, անգլերենով քննարկվում են  տարբեր թեմաներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին