Շուշի. ազատագրված ու շենացող քաղաք

Դիտումների քանակ՝ 1311

1992 թվականի մայիսի 9-ը հայոց հաղթանակների պատմության մեջ գրվեց ոսկի տառերով: Հայոց բնօրրան, Արցախի տնտեսական, մշակութային ու քաղաքական կենտրոն, բերդաքաղաք Շուշին ազատագրվեց ու վերադարձվեց իրեն սրբորեն սիրող ու նվիրված ժողովրդին: 1920 թվականին, ավերելով ու հայաթափելով հայաշունչ ու ծաղկուն քաղաքը, թուրքն անզոր եղավ հետագա 70 և ավելի տարիների ընթացքում հաստատել այնտեղ իր ներկայությունը:

Ազատատենչ հայ զինվորն իրականացրեց իր ժողովրդի նվիրական երազանքը, վերադարձրեց գերված քաղաքը, որը վիրավոր, բայց հպարտ դիմավորեց իր զավակներին:

Արցախի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի, ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության շնորհիվ 1992 թվականի մայիսի 8-ին Շուշին ազատագրվեց: Այն դարձավ հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ համագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների, խիզախության ու անձնազոհության բացառիկ օրինակ: Այն կրկին հաստատեց, որ սրբազան կռվում հնարավոր է հաղթել նաև թվաքանակով ու ռազմական տեխնիկայով գերակշռող հակառակորդին:

Ստեփանակերտը փրկվեց ամենօրյա ծանր ռմբահարումներից, ինքնապաշտպանական ուժերը գրավեցին նաև Լաչինը, ցամաքային ճանապարհ հարթվեց դեպի Հայաստան:

Շուշիի փառահեղ հաղթանակն իր նպաստը բերեց նաև բանակաշինության գործին՝ Հայաստանի անկախ Հանրապետության զինված ուժերի կայացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին