Քաղծառայողների հերթական խումբը ստացավ վկայականներ

Դիտումների քանակ՝ 1144

ՀՊՏՀ-ում կազմակերպվող ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացների երկրորդ խմբի դասընթացներն ավարտվեցին և այսօր առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ևս երեսուն քաղծառայողներ  ստացան  վկայականներ:

Վկայականների հանձնման արարողությունից հետո Մալաթիա Սեբաստիա համայնքի  սոցապ տարածքային բաժնի պետի տեղակալ Սուսաննա Շահբանդարյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ նշելով, որ ցանկալի կլինի՝ քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի փոփոխությունների ուսումնասիրությանը վերաբերող դասընթացին ավելի շատ ժամաքանակ հատկացվեր: Վերապատրաստված քաղծառայողները իրենց շնորհակալությունը հայտնեցին թե' դասախոսներին, թե' դասընթացների կազմակերպիչներին:

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը նշեց, որ նախատեսված էր քաղծառայողների դասընթացներն անցկացնել 10 օրում, սակայն աշխատանքային օրերի տեղափոխության հետ կապված՝ դասերը  խտացվել են և անցկացվել 7 օրում:

Նշենք, որ մեր բուհում քաղծառայողների վերապատրաստման հերթական դասընթացները կմեկնարկեն մայիսի 4-ից:

Շնորհավորում ենք բոլորին, մաղթում աշխատանքային հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին