Ուսանողական գիտաժողովի այսօրվա նախատեսված ելույթներն ավարտվեցին. մրցատյանի գնահատմամբ՝ հնչեցին հետաքրքիր զեկուցումներ
ՀՊՏՀ-ում այսօր առավոտյան մեկնարկած «ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով ուսանողական գիտաժողովը շարունակվեց ժամը 14.00-ից: Այսօր ընդհանուր թվով հնչեց ինը զեկուցում, որից երկուսը՝ ոչ մրցութային, յոթը՝ մրցութային:
Գիտաժողովը շարունակեց իր աշխատանքը. ուսանողուհի Մարիամ Հովհաննիսյանը հանդես եկավ «Ներդրումային փաթեթի կառավարման հիմնախնդիրները ՀՀ առևտրային բանկերում» զեկուցմամբ: Հաջորդիվ Սոնա Ներսիսյանը ներկայացրեց «Հիպոթեքային պարտատոմսերի շուկայի զարգացման հեռանկարները ՀՀ-ում» զեկուցումը: «Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զագացման հեռանկարները ՀՀ կապիտալի շուկայում» զեկուցմամբ հանդես եկավ Աննա Աղաջանյանը, «Բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկը և դրա իրականացման նախադրյալները ՀՀ-ում» զեկուցմամբ՝ Սամվել Պետրոսյանը: Մարիամ Թունյանի և Տիգրանուհի Աղաջանյանի կողմից հնչեցին համապատասխանաբար «Ներդրումային ֆոնդերի գործունեությունը որպես երկար փողերի ստեղծման գործոն» և «ԵՏՄ-ին անդամակցությունը որպես ՀՀ կապիտալի շուկայի զարգացման գործոն» զեկուցումները:
Ուսանողներից յուրաքանչյուրը կատարել էր խորը վերլուծություն, առանձնացրել վիճակագրական տվյալներ, կատարել համեմատական վերլուծություն, վերհանել համապատասխան ոլորտում առկա խնդիրները, ներկայացրել եզրակացություններ, առաջարկներ:
Գիտաժողովի մրցատյանի գնահատմամբ՝ հնչեցին հետաքրքիր զեկուցումներ, իսկ վաղը նրանք կընտրեն լավագույններին, որոնց սպասում են մրցանակներ:
Գիտաժողովը կշարունակվի վաղը և կամփոփվի վաղը:
Բոլոր զեկուցողներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին