«Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 985

Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի կոնֆերանս-դահլիճում ներկայացվել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանի հեղինակային գիրքը՝ «Հատուցման  գինը»: Ինչպես հայտնում են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդից, միջոցառման մասնակիցներին ողջունել են մասնաճյուղի փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը և ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը: Միջոցառման սկզբում ներկայացվել է տեսաֆիլմ, որը պատմում էր գրքի ստեղծման, կատարված հետազոտությունների ու ծավալուն աշխատանքի մասին: Միջոցառման ավարտից հետո  գրքի օրինակները հանձնվել են համալսարանի գրադարանին:

Այնուհետև   ուսանողական խորհրդի անդամ Լիա Սարգսյանը ներկայացրել է  «Հայկական հողերը որպես Թուրքիայի ապօրինի եկամտի աղբյուր» թեմայով զեկուցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին