Մեկնարկել են ուսումնական պարապմունքները

Դիտումների քանակ՝ 1032

Մեկնարկել են 2014-2015 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրատի 2-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի 2-րդ կիսամյակի  ուսումնական պարապմունքները:

Այսօրվանից սկսած՝ նշված կուրսերի դասերը կտևեն 4 շաբաթ:

Ինչպես մեզ փոխանցեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ հեռակա կրթաձևում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են 2-րդ հերթում, դասերը սկսվում են ժամը 14.00-ից:

2014-2015 ուստարվա հեռակա ուսուցման  բակալավրատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի  ժամկետներին ծանոթացեք այս հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_01.12.2014.pdf :

Մաղթում ենք հաջող ուսումնառություն:   

 







ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ